Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Հայաստանի և Վրաստանի «եղբայրական հարաբերությունների» մեջ լուրջ ձեւականություններ կան»

Մարտ 17, 2010թ. 14:25

shirak_torosyan_

«Հայաստանի և Վրաստանի «եղբայրական հարաբերությունների» մեջ լուրջ ձեւականություններ կան»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վիրահայությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դրանցից ամենահրատապը շարունակում է մնալ Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու, ջավախքահայ ակտիվիսների հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնելու, սահմանային անցակետով մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժի, ինչպես նաև հայոց լեզվով հայեցի կրթություն ստանալու հարցերը. «Մոտ 20 տարի է չենք կարողանում լուծել Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու հարցը. վրացական իշխանությունները շարունակում են պնդել, որ իրենց երկրում իրավական կարգավիճակ կարող է ունենալ միայն վրաց ուղղափառ եկեղեցին։ Իսկ Ջավախքի հայկական դպրոցներում ուսուցումն իրականացվում է Վրաստանում տպագրված, բազմաթիվ խեղաթյուրումներ պարունակող դասագրքերով։ Թեպետ Հայաստանն ու Վրաստանը հայտարարում են, թե եղբայրական պետություններ են, սակայն երկու երկրների «եղբայրական հարաբերությունների» մեջ լուրջ ձեւականություններ կան»,- ասաց Շ. Թորոսյանը

ԱԺ պատգամավորի խոսքով, վրացական իշխանությունների կողմից «ջայլամային քաղաքականության» եւ ճնշումների ավելացմանը զուգահեռ՝ ջավախքահայությունն այսօր արդեն ինքնավարության խնդիր է առաջ քաշում։ Անդրադառնալով Արցախյան հակամարտության խնդրին Շ. Թորոսյանն ասաց. « Ջավախքը մի օր կամ հանգչող Նախիջևանի, կամ պոռթկացող Ղարաբաղի ճակատագիրն է կրկնելու, բայց իրավիճակը ցույց է տալիս, որ հանգչող նա երբեք չի լինի»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն