Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մայիսի 23-ին Արցախում ընտրություններ են

Մարտ 17, 2010թ. 15:24

lxh-ajԱրցախի Հանրապետությունում ավարտվեց մայիսի 23-ին տեղի ունենալիք 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետը։

Մեծամասնական ընտրակարգով 16 մանդատների համար կպայքարել 46 քաղաքացիներ։ 4 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Արցախի դեմոկրատական կուսակցությունը», «Արցախի կոմունիստական կուսակցությունը և ՀՅԴ-ն պայքարելու են 17 տեղերի համար։

Արցախի Հանրապետությունում տեղի ունենալիք խորհրդարանական այս  ընտրությունները կանցկացվեն փոփոխված «Ընտրական օրենսգրքի» համաձայն։ Ըստ այդմ՝ պատգամավորության թեկնածուները կարող են ինքնաառաջադրվել։ Փոխվել է նաեև ընտրական գրավի չափը. կուսակցությունների համար այն կազմում է 500 հազար դրամ, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների համար՝ 100 հազար դրամ։ Մինչեւ ապրիլի 8-ը կուսակցությունները և առանձին թեկնածուները պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Գրանցումը տեղի կունենա ապրիլի 13-ից 18-ը։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն