Պատիժ՝ լրագրողին սպառնալու համար
Մարտ 17, 2010թ. 15:54
ՀՀ խորհրդարանի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։Հատկանշանական է, որ փոփոխությունները հիմնականում վերաբերում են լրագրողների շահերի պաշտպանությանը:
Այսուհետև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու նպատակով, տեղեկատվություն տրամադրելուն կամ չտրամադրելուն հարկադրելու համար լրագրողի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնության սպառնալիքի համար՝ նման գործողություններ իրականացնողը, պատասխանատվության կենթարկվի: Պատասխանատվության չափը 200 հազար դրամից մինչև 400 հազար դրամ տուգանքն է, մինչև երկու տարի՝ ուղղիչ աշխատանքները, կամ մինչև հինգ տարի՝ ազատազրկումը:
ArmAr.am












