Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

«Կոնյակագործության համար 2009-ը ծանր տարի էր»

Մարտ 17, 2010թ. 19:00

Այսօր հրավիրված ասուլիսում ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասել է, թե «Կոնյակագործության համար 2009 թվականը ծանր տարի էր, անցած տարի 38 տոկոսով ավելի քիչ կոնյակ է արտադրվել, քան 2008 թվականին»: Նրա տեղեկացմամբ, մինչև 2008 թվականը գրանցվում էր շատ մեծ տեմպերով կոնյակի արտադրության աճ, սակայն 2009 թվականի տնտեսական ճգնաժամը  կասեցրել է այն:

Այնուհանդերձ, Ա. Հարությունյանը նկատել է, որ անցած տարի գինու արտադրության ոլորտում գրանցվել է 31 տոկոսի աճ` նախորդ տարվա համեմատ:

Անդրադարձել է նաև օղու արտադրության ծավալներին, նշել, որ դրանք 2000 թվականից սկսած անընդհատ աճում են: «Անցած տարի արտադրության ծավալների աճը, նախորդ տարվա համեմատ, կազմել է 8 տոկոս»:

Չնայած ճգնաժամին` նկատվել է նաև գարեջրի արտադրության ծավալների աճ.«Անցած տարի գրանցվել է գարեջրի արատադրության 3 տոկոս աճ»,- ասել է Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքների ներմուծմանը, բանախոսը հայտնել է, որ 1/3-ով նվազել է, մասնավորապես. ռուսական օղու ներմուծումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն