ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ արձանագրությունները կվավերացվեն
Մարտ 17, 2010թ. 18:52
«ԱՄՆ-ում հավատում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»,- այս մասին, 1նյուզ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը կրկին հույս է հայտնում, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն: Գիբբսը միաժամանակ ասել է, որ Թուրքիան իրենց կարևոր գործընկերներից է և շատ կարևոր են Թուրքիայի հետ հարաբերությունները:
Ամերիկացի պաշտոնյան մեկ անգամ ևս ընդգծել է ԱՄՆ-ի նվիրվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ArmAr.am












