Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Դատական հայց Էրդողանի դեմ

Մարտ 17, 2010թ. 19:56

11copyԹուրքիայում որոշել են դիվանագիտորեն մեղմել երկրի վարչապետ Էրդողանի` «Թուրքիայում ապօրինի բնակվող 100.000 հայերին արտաքսելու» մասին լոնդոնյան հայտարարությունը: Հանդես գալով Թուրքիայի վարչապետի անհավասարակշիռ հայտարության դեմ թուրք քաղաքական գործիչները սկսել են հրապարակավ  քննադատել վարչապետին, գիտակցելով, որ երկրի բարձրաստիճան ղեկավարի  կողմից հնչած նման հայտարությունը լրջորեն վտանգում է Թուրքիայի, առանց այն էլ երերացող վարկը:

Աշխատանքի և սոցանվտանգության նախկին նախարար Յաշար Օքույանը նույնիսկ ասել է, թե իրավական տեսանկյունից դա քրեորեն հետապնդելի արարք է` Գերագույն դատարանում  քննվելու ենթակա հանցանք:

Օքույան նկատել է.«Այս հայտարարությունները քաղաքականության տեսանկյունից լուրջ հակասություն են ստեղծում: Արձանագրությունների ստորագրման շրջանում վարչապետը Հայաստանի հետ կարգավորման գործընթացը հումանիզմի տեսանկյունից էր մեկնաբանում: Նույն այդ վարչապետը «հայերին կվտարենք» ասելով լուրջ քաղաքական հակասություն է դրսևորում», – ասել է թուրք նախկին նախարարը:

Օքույանի դիտարկմամբ` նման հայտարարությունը, ըստ էության, հանցանքի ինքնախոստովանություն է: Ընդ որում արդարադատության առաջ կանգնելու նույն այդ վտանգը սպառնում է նաև Թուրքիայի աշխատանքի նախարարին` Օմեր Դինչերին:

Վկայակոչելով Սահմանադրությունը օտարերկրացիների աշխատանքին վերաբերյալ գործող օրենսդրական ակտի 48817 հոդվածը` Օքույանը նշել է, որ այդ իրավախախտման համար նախատեսված է 2-4 տարի ազատազրկում: Ընդ որում, նշված օրենքի, պատասխանատվության պետք է ենթարկվի նաև ապօրինի ներգաղթյալին աշխատանքով ապահովող գործատուն:

Օքույանը նշել է, որ վաղը պատրաստվում է Թուրքիայի վարչապետի ու Աշխատանքի նախարարի դեմ դատական հայց  ներկայացնել Գերագույն դատարան:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն