Արցախյան ժամանակագրություն
1988թ. մարտի 17
Տեղի ունեցավ ԽՄԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզային կոմիտեի լիագումար նիստը, որը հավանության արժանացրեց ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների Խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը` մարզը Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու մասին:
1988թ. մարտի 24
Ընդունվեց ԽՍԿԿ ԿԿ և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի «1988-1995թթ-ին Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին» որոշումը, որում նախատեսվում են միջոցառումներ` ուղղված Ադրբեձանի ԽՍՀ բոլոր հայկական շրջանների սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը, ներառյալ` մայրաքաղաք Բաքուն: Այս կերպ Մոսկվան հասկացնել տվեց, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն դիտարկում է որպեսհայ և ադրբեջանցի երկու ժողովուրդների, երկու հիմնական համայնքների հանրապետություն:
1993թ. մարտի 1
Ժնևում «5+1» ձևաչափով քննարկվում է կարգավորման մոսկովյան օրացույցը:
1993թ. մարտի 31- ապրիլի 6
Ժնևում Ադրդեջանը խափանում է «5+1» ձևաչափի բանակցությունները` միակողմանիորեն հրաժարվելով դրանցում հետագա մասնակցությունից:
1994թ. մարտի 29
ԼՂՀ ԳԽ Նախագահությունը որոշում է ընդունում ԼՂՀ և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների համագործակցության մասին:
1996թ. մարտի 25-ից- 30-ը
Մոսկվայում տեղի ունեցան եռակողմ` Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան- Հայաստան բանակցություններ Մինսկի խմբի հովանու ներքո:
1998թ. մարտի 22
ԼՂՀ Ազգային Ժողովը որոշում կայացրեց Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. հայերի Ցեղասպանությունը դատապարտելու մասին:
1999թ. մարտի 11
Եվրախորհրդարանը Որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի մասով, որը հաստատում էր ԽՍՀՄ տրոհման ժամանակ ԼՂՀ կազմավորման օրինականությունը:
2004 թ. մարտի 17
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Սողոմոն Պասսիի և նրա ղեկավարած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում ԼՂՀ Նախագահը ընդգծել է, որ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը: Նա կոչ արեց ԵԱՀԿ գործող նախագահին պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար: ԼՂՀ Նախագահն ընդգծեց, որ ղարաբաղյան կողմը պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել Ադրբեջանի հետ և իր կառուցողական ներդրումն ունենալ խաղաղ գործընթացում: ԼՂՀ Նախագահը հատուկ կարևորեց միջազգային հանրության կողմից ղարաբաղյան հակամարտությանը իրավական գնահատական տալու անհրաժեշտությանը: Նրա խոսքերով, բացի քաղաքական երկխոսությունից Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է լուրջ քննարկումների իրավական հարթության վրա: «Ես վստահ եմ, որ իրավական փաթեթը կօգնի գտնելու ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծումը»,–հայտարարել է Արկադի Ղուկասյանը: Իր կողմից պարոն Պասսին կարևորել է հակամարտության կողմերի միջև բանակցային երխոսության արագ վերականգնման կարևորությունը, ընդգծելով, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ նա իր բոլոր ջանքերը կներդնի այդ ուղղությամբ: ԼՂՀ ղեկավարը նաև միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը: «Լեռնային Ղարաբաղի հետ ուժի դիրքերից կամ շանտաժի լեզվով խոսելն անիմաստ է»,-հայտարարեց ԼՂՀ Նախագահը: Նա նշել է նաև, որ հաշվի առնելով Բաքվի նմանօրինակ դիրքորոշումը, չի կարելի ակնկալել հակամարտության արագ կարգավորում:
Շարունակելի
ArmAr.am












