Գարեգին Բ Կաթողիկոսն ու Կիրիլ աԱռաջինն այցելեցին Քանաքեռի ռուսական եկեղեցի
Գարեգին Բ Կաթողիկոսն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը երեկ այցելեցին Քանաքեռի Սուրբ Աստվածածնի ռուսական եկեղեցի:
Կիրիլ Պատրիարքի կարճատև աղոթքից հետո երկու հովվապետերը իրենց ողջույնի խոսքն ուղղեցին Ռուս եկեղեցու համայնքի ներկայացուցիչներին` իրենց օրհնությունը բաշխելով նրանց:
«20-րդ դարասկզբին Քանաքեռի բարձունքին կառուցված այս աղոթաբույր եկեղեցին տարիներ շարունակ հոգևոր սնունդ է մատակարարում ինչպես ռուս հավատացելոց, այնպես էլ Ուղղափառ մյուս Եկեղեցների զավակներին: Խորհրդային աստվածամերժության տարիներին հալածանքներից անմասն չմնաց նաև Աստուծո այս տաճարը, և իր դռները վերստին բացեց հավատացելոց առջև միայն 1991 թվականից հետո: Մեր երկու եկեղեցիները եղբայրաբար ճաշակեցին խորհրդային իշխանությունների դառը հալածանքները, բայց և կարողացան հավատարիմ մնալով Երկնավոր Վարդապետի անվանը և լույս հավատքին, ըստ արժանվույն դիմակայել հալածանքներին և, ի վերջո, դուրս գալ հաղթանակած’,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ռուսական եկեղեցուն սրբապատկեր նվիրեց:
Ռուսական Եկեղեցուց երկու հովվապետերը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին նաև Քանաքեռում գտնվող ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 ռուսական դպրոց:
ArmAr.am












