ԿԺԴՀ- ի պետպլանի նախագահին մահապատժի են ենթարկել
Մարտ 18, 2010թ. 10:40
ԿԺԴՀ- ի պետպլանի նախագահին մահապատժի են ենթարկել` մեղադրելով ֆինանսական դիվերսիայի մեջ: «Ռոյթր» գործակալության փոխանցմամբ, նախկին չինովնիկին գնդակահարել են անցյալ շաբաթ: Պակ Նամ Կին եղել է ԿԺԴՀ-ում 2009թ. ֆինանսական ռեֆորմի հեղինակը, որով պիտի կասեցվեր ազգային արժույթի արժեզրկումը և բնակչության սրընթաց աղքատացումը: Սակայն ռեֆորմը ճիշտ հակառակ արդյունք է տվել: Շատ փորձագետներ հավատացած են սակայն, որ նա քավության նոխազ է դարձել:
ArmAr. am












