Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան

Թուրք քաղաքական գործիչները շարունակում են քննադատել Էրդողանին

Մարտ 18, 2010թ. 11:28

91

Թուրքիայում շարունակում են գնահատականներ հնչեցնել վարչապետ Թայիփ Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի հնարավոր արտաքսման մասին հայտարարության առնչությամբ:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար, իրավաբան Դենիզ Բայքալը կուսակցական ժողովի ժամանակ քննադատելով վարչապետի հայտարությունը, ասել է.«Թուրքիա աշխատելու եկած մարդկանց խնդրի օգտագործումը մի ինչ-որ այլ խնդրի լուծման համար բացարձակ անընդունելի է ու հակամարդկային»:

Ըստ նրա, եթե նման արտահայտություն հնչեր ընդդիմադիր գործչի կողմից, գուցեև դա որակվեր ընդամենը սխալ մոտեցում հարցին:

«Բայց, երբ արտաքսելու մասին խոսքերը հնչում են երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից, ապա դրանք դառնում են վտանգավոր: Այդ հանգամանքը որպես հաղթաթուղթ օգտագործելը հակասում է մարդու իրավունքներին: Մենք չենք ընդունում Էրդողանի այդ հայտարարությունը»,- ասել է Դենիզ Բայքալը:

Թուրք քաղաքական գործիչները գիտակցելով, որ վարչապետի նման հայտարարությունը վտանգում է Թուրքիայի միջազգային հեղինակությունը, շարունակում են հրապարակավ քննադատել վարչապետին, փորձելով ընդամենը ցույց տալ, թե թուրք քաղաքական շրջանակներն ամենևին չեն կիսում նման մոտեցումները:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն