Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Ֆիլիպ Գորդոն. «Ցեղասպանության ընդունումը չի կարող կապակցվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ»

Մարտ 18, 2010թ. 11:11

images«Հայաստանը և Թուրքիան իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները»,- հայտարարել  է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։

Նա նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը չեն կարող կապակցվել իրար, որ դրանք երկու տարբեր գործընթացներ են։

Գորդոնն ընդգծել է, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունումից, ինչպես նաև մարտի 11-ին  Շվեդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության փաստն ընդունելուց հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպաններին։ Սակայն ինքը լիահույս է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը մոտ ժամանակներում կվերադառնա ԱՄՆ։

Այս ամենից բացի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կոչ է արել Հայաստանին ու Թուրքիային մոտ ժամանակներում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։
ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն