Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Գերմանացի լրագրող. « Թուրքիան հայերի փոխհատուցման պահանջի՞ց է տագնապում»

Մարտ 18, 2010թ. 13:30

55Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) թերթը հրապարակել է  Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցը:

Շարունակվո՞ւմ է, արդյոք, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը,  ինչպես նաև` եթե ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը, ձեր երկրից կհեռացնե՞ք ամերիկյան ռազմաբազաներն ու դո՞ւրս կգաք ՆԱՏՕ-ից` լրագրողի տարողունակ հարցերին Բաղըշ պատասխանել է. «Դա կթողնեմ ընթերցողների երևակայությանը: Բայց մի բան, այնուամենայնիվ, թույլ տվեք հիշեցնել. Իրաքում ԱՄՆ-ի զինվորների թիկունքային սպասարկման 70 տոկոսն իրականացվել է Ինջիրլիքի ռազմաբազայի շնորհիվ»:

Լրագրողը, սակայն, նույն համառությամբ շարունակել է թուրք պետնախարարի համար ոչ հաճելի հայկական թեման. «Ցեղապանություն եզրաբառը մերժում եք, սակայն Իգդիրում 1915 թվականի մահացած թուրքերի հիշատակին նվիրված ցեղասպանության թանգարան կա: «Չեմ բացառում, որ մի օր այդ թանգարանը «Միասնական գոյակցության թանգարան» կամ «Ընդհանուր ցավի թանգարան»-ի կարգավիճակ ձեռք կբերի: Չեմ ժխտում, որ հայերը ծանր ժամանակներ են ապրել»:

Եվ վերջապես, հնչել է թուրքերի համար մտահոգիչ թիվ մեկ հարցը. « Թուրքիան հայերի փոխհատուցման պահանջի՞ց է տագնապում»:

Հնչել է թուրքական դիվանագիտական պատասխան. «Ինչպես գիտեք, մեր երկրում ենթադրաբար 100 հազար ապօրինի հայ ներգաթյալ կա: Թուրքիայում աշխատելով նրանք պահում են իրենց ընտանիքները: Ըստ իս` սա վկայում է երկու ժողովուրդների միջև ատելության բացակայության մասին: Մերձեցման համար ջանք ենք գործադրում, երկու երկրների միջև հաշտեցման գործընթաց է ծավալվում: Մեր կառավարությունը կենտրոնացել է խնդիրների լուծման վրա: Մենք մեր բոլոր հարևանների հետ, Հայաստանի հետ ներառյալ, ցանկանում ենք բարիդրացիություն անել»:

ArmAr.am


Թեգեր` , , , , , , ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն