Անգելա Մերկելը կժամանի Թուրքիա
Մարտ 18, 2010թ. 13:45
Մարտի 29-ին երկօրյա պաշտոնական այցով Թուրքիա կժամանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որին կուղեկցեն գերմանական խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Անգելա Մերկելը իր այցի շրջանակներում նաեւ կմասնակցի Ստամբուլում երկար սպասված թուրք-գերմանական համալսարանի բացման արարողությանը:
ArmAr.am












