Ինչո՞ւ Հայաստանը չի մեկնում Բաքու
ՀԱՕԿ-ի հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է.
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ռազմավարության հիմքում ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա օլիմպիական խաղերին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը վարկանիշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել չմասնակցել այդ ստուգատեսին: ՀՀ ըմբշամարտի ազգային հավաքականը փետրվարին Երևանում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող մասնակցությունից հետո նախապատրաստվում է այս տարի Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաև վարկանիշային է:
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը կմասնակցի ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունը: Այն վարկանիշային է և մասնակիցները իրավունք կստանան հանդես գալու օգոստոսին Սինգապուրում անցկացվելիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերին:
ArmAr.am












