Ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի ուղղությամբ
Մարտ 18, 2010թ. 14:47
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում’ Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը:
Մինչդեռ, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, նույն օրը ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ և վիրավորներ չկան:
ArmAr.am












