Հայաստանին հաջողվել է զերծ մնալ տնտեսական ճգնաժամի ամենաբարդ հետևանքներից
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զարքարյանը, անդրադառնալով անցած երկու օրերի ընթացքում ԲՀԿ և ՀՀԿ կուսակցությունների միջև ծագած հայտնի տարաձայնություններին, նշեց, որ ցանկացած պատգամավոր, ցանկացած քաղաքական գործիչ ազատ է իր դիրքորոշումների և հայտարարությունների մեջ, որ 2003 թվականից առայսօր կոալիցիայի ներսում բազմաթիվ խնդիրների շուրջ հակասություններ, անհամաձայնություններ, տարբեր դիրքորոշումներ են եղել. «Սա մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ նաև կոալիցիոն ձևաչափում բազմակարծությունը նպաստում է, որ քաղաքական զարգացումները և քաղաքական գործընթացները ավելի օբյեկտիվ, ավելի նպատակային և ավելի արդյունավետ դարձնեն քաղաքական գործընթացները»,- ասաց պատգամավորը։
Արտակ Զաքարյանի կարծիքով, Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է զերծ մնալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենաբարդ հետևանքներից. «ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքակնությունը և հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը դեռևս շարունակվում են։ Իրականացնելու շատ խնդիրներ կան դեռ, որոնք պետք է հաղթահարել, որպեսզի կարողանանք նոր լիցք հաղորդել մեր տնտեսության հետագա զարգացմանը»,- ասաց Ա. Զաքարյանը։
ArmAr.am












