Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարին

Մարտ 18, 2010թ. 15:21

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում այն խորացնելու համար:

Սլովակիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրեն ուղեկցում է գործարարների և ներդրողների պատվիրակություն, ովքեր ուսումնասիրում են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-Սլովակիա համագործակցության ընդլայնմանը: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Սլովակիայի ակտիվ մասնակցությունն այդ ծրագրի իրագործմանը: Փոխադարձաբար ընդգծվել է, որ Սլովակիայի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար Պարոն Լայչակը նշել է, որ այս տարի իրենց հանրապետությունն ստանձնելու է «Վիշեգրադի քառյակի» նախագահությունը և նախատեսում է հանդիպում կազմակերպել այդ խմբի և «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների միջև:

Կողմերը կարևորել են տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործումը: Այդ համատեքստում բարձր է գնահատվել այսօր Երևանում հայ-սլովակյան առաջին գործարար ֆորումի անցկացումը: Վարչապետը նշել է, որ հանձնարարական է տվել«Զարգացման հայկական գործակալությանը» մշակելու ներդրումները խթանող կոնկրետ նախագիծ:

Հեռանկարային է համարվել երկկողմանի համագործակցության ընդլայնումը էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում:

Սլովակիայի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված Սլովակիա այցելելու հրավերը:

Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն