Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Կարևոր համաձայնագիր ստորագրվեց Սփյուռքի նախարարությունում

Մարտ 18, 2010թ. 15:42

fac3ec708fc064c6f30378ee0b2b4615Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Կողմերը`  համաձայնագրի համաձայն, ուշադրություն կդարձնեն Ռուսաստանում հայապահպանության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համատեղ իրականացվող միջոցառումների կազմակերպմանը: ,«Համաձայնագրի հիմքում մի շարք կարևոր, առանցքային խնդիր են ընկած: Առաջինը հայապահպանության խնդիրն է: Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում, հատկապես երիտասարդ սերնդի մոտ, նկատվում են լեզվական կորստի խնդիրներ,,-ասաց Հ. Հակոբյանը:

Մասնավորապես, կրթական հասատատություններ են ստեղծվելու, ուժեղացվելու է մեկօրյա դպրոցների ցանցը, կարգավորելու է մարզային համայնքների աշխատանքը, ինչպես նաև լուծվելու են ուսուցիչների վերապատրաստման խնդիրները:

Ռուսաստանի հայերի միության նախագահի հավաստմամբ այսօրվա համաձայնագիրը մեծ նշանակություն ունի Ռուսատանում ապրող հայերի համար: Ա. Աբրահամյանը կարևոր համարեց այսօր Հայաստանում ռուսական նոր եկեղեցու հիմնարկեքը, քանի որ, նրա հավաստմամբ, Ռուսաստանում հայերն ունեն հնարավորություն իրենց եկեղեցիներում աղոթելու և Ռուսաստանի իշխանությունները նրանց այդ հնարավորությունն ընձեռում են առանց որևէ խոչընդոտի:

«,Այսօր Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ևս մեկ անգամ նշեց, որ մեր բարեկամությունը միայն քաղաքական հիմքեր չունի, այլև` բարոյական, հոգևոր: Այսպիսով ամուր հիմքեր դրվեցին բարեկամությունը շարունակելու համար,,-նշեց Ա. Աբրահամյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն