Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱԳ նախարարի հետ հանդիպումը գնահատել է կառուցողական

Մարտ 18, 2010թ. 16:01

OSCE_Minsk-GroupԻնչպես հայտնի է, մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով գտնվել է Փարիզում, որտեղ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանամախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Մարտի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբումը  տարածել է  հայտարարություն, ուր ասված է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի հետ Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում, որոնք կշարունակվեն համանախագահների Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ նախատեսված այցելությունների ժամանակ:

Ըստ այդ հայտարարության, բանակցությունների ժամանակ քննարկվել են համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին ձեւակերպումների վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանությունները:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն