Խորհրդարանական ընտրությունները ևս մեկ քայլ է` դեպի միջազգային ճանաչում
Անդրանդառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի վերջին հայտարարություններին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն այն բնորոշեց որպես ԼՂՀ բանակցային գործընթացի ծայրահեղականացում։
Պատգամավորն ընդգծեց, որ մայիսի 23-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք գտնվելու են միջազգային տարբեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. «Այդ փաստը ևս մեկ անգամ ապացուցելու է, որ Արցախի Հանրապետությունում պետականորեն հաստատված և բնականոն գործունեության դաշտ մտած տարբեր ինստիտուտներ կան, այդ թվում` ժողովրդավարության կարևորագույն օղակ հանդիսացող խորհրդարանական ընտրությունները: Սա միաժամանակ իշխանության ինստիտուցիոնալ առանցքը բնորոշող կարևորագույն հանգամանք է և ևս մեկ քայլ է դեպի միջազգային ճանաչում ստացող ինքնուրույն պետական սուբյեկտ: Այն խիստ կարևոր է նաև որպես ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը բանակցային գործընթացում առաջ քաշելու և հիմնավորելու կարևորագույն գործոն։
ArmAr.am












