Թուրք երիտասարդը պղծել է Աթաթուրքի արձանը
Մարտ 18, 2010թ. 19:23
Ինչպես հայտնում թուրքական Aksam-ը, Թուրքիայի Ադափազար քաղաքում 26-ամյա Մեհմեդ Թեմիզելը կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա: Թեմիզելը նախ ներկով Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանին ֆաշիստական սվաստիկա է նկարել, իսկ արձանի հետնամասում մի գրություն է թողել, ապա կացնով սկսել է հարվածել արձանին:
26-ամյա երիտասարդը ձերբակալելված է:
ArmAr.am












