Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Կառավարությունը մերժեց Վիկտոր Դալլաքյանին

Մարտ 18, 2010թ. 19:45

Հայաստանի կառավարությունը մարտի 18-ին տեղի ունեցած նիստում մերժել է խորհրդարանի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած մի շարք օրենքներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, համաձայն որի գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից փոխառությունների եւ վարկերի ստացման գործընթացի կազմակերպման եւ այդ միջոցների օգտագործման վերահսկողության մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Կառավարության եզրակացության համաձայն՝ առաջարկվող դրույթների մի մասը հակասում է ՀՀ սահմանադրության պահանջներին, մյուս մասն էլ կարգավորված է իրավական այլ ակտերով, ուստի կառավարությունը դեմ է փաթեթի ընդունմանը։ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նաեւ Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է գույքահարկի արտոնություն սահմանել ստեղծագործական արվեստանոցների համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն