Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Նոր պայմաններ Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար

Մարտ 18, 2010թ. 20:00

Եվրախորհրդարանի և Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի /Visa Code/ մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ /EG/810/2009/ որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. ապրիլի 5-ից սկսած Շենգենյան համաձայանգրի երկրների մուտքի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ապահովեն հետևյալ անհրաժեշտ նախապայմանները.

– անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տաս տարին` տրման ամսաթվից (այսինքն, ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու),

– դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար,

– անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս:

Նշված պահանջը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին: Այս մասին տեղեկացանք ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն