Ադրբեջանական բանակում ավելացել են սեռական բռնության դեպքերը
Մարտ 18, 2010թ. 20:38
Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը խորհրդարանում կառավարության հաշվետվության ժամանակ արծարծել է բանակում սեռական բռնությունների դեպքերի ավելացման խնդիրը և դժգոհել, որ պաշտպանության նախարարը ներկա չէ քննարկմանը: «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված պաշտպանության նախարարությունում, երբ բանակում սարսափելի դեպքեր են կատարվում»,– հայտարարել է պատգամավորը:
ArmAr.am












