Թուրք լրագրողներն էլ են հասկանում, որ Ցեղասպանությունը իրավական հարց է
Մարտ 18, 2010թ. 20:45
Թուրքիան կդառնա նացիստական Գերմանիան, եթե հայ միգրանտներին երկրից վտարելու որոշում կայացնի. կարծիք է հայտնել թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակից Յըլմազ Օզիդիլը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը Թուրքիայում ապօրինի ապրող հայաստանցիներին վտարելու հնարավորության մասին: Նրա կարծիքով` սխալ է այն կարծիքը, թե հայերը թուրքերից «խլում են» աշխատատեղերը:
Լրագրողը նաեւ անիմաստ է համարում Ցեղասպանության հարցով պատմական հանձնաժողովի ստեղծումը: «Պատմաբաններն այդ հարցը չեն լուծի: Թուրք պատմաբանները մի բան կասեն, հայերը` այլ բան: Դա պատմական կամ քաղաքական հարց չէ, իրավական հիմնախնդիր է»,- նշել է նա` հավելելով, որ Հայոց ցեղասպանությանը հարցը պետք է լուծի Հաագայի միջազգային դատարանը:
ArmAr.am












