Թուրքիային սպառնում է փլուզման վտանգը
Արևմտյան վերլուծաբանները վերջին շրջանում առավել հաճախ են շրջանառում այն կարծիքը, թե շատ հավանական է, որ աշխարհն ականատես դառնա թուրքական պետության փլուզմանը: Իբրև հիմնավորում բերվում է հետևյալ փաստարկը. Թուրքական քեմալական հանրապետությունը մշտապես հիմնված է եղել զինված ուժերի հզորության վրա: Քանի որ այս երկրում չկան` առաջացած խնդիրներին քաղաքական լուծելում տալու ավանդույթ, հետևապես գործի է դրվում զինվորականության ուժը: Օրինակ 90-ակաների վերջին Թուրքիայում հնարավոր եղավ կասեցնել քրդական հզոր շարժումը միմիայն զինվորական ուժի շնորհիվ: Զինվորականների շրջանում տեղի ունեցած ձերբակալությունները փաստում են, որ Թուրքիայում գնալով թուլանում է բանակի դերը: Մյուս կողմից, ինչպես ասացինք, երկրում չկան քաղաքական ավանդույթներ` քաղաքական ճգնաժամերը հաղթահարելու համար, որոնք Թուրքիայում գնալով առավել քան սրվում են: Հետևաբար, ըստ վերլուծաբանների, ներկայիս գործընթացները կարող են թուրքական պետությանը տանել վերջնական փլուզման:
ArmAr.am












