Ինչո՞ւ են «սխալ» հասկացել Էրդողանին
Մարտ 19, 2010թ. 10:50
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայտարարությունը, թե հարկ եղած դեպքում
Թուրքիայում ապօրինի բնակվող 100 հազար հայերին երկրից կվտարեն, ասել, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, որ Թուրքիայի վարչապետի ասածն ուղղակի ճիշտ չի ընկալվել. «Վարչապետն ընդամենը ցանկացել է ներկայացնել այդ հարցում Թուրքիայի դրական մոտեցումը: Իրական թիվը 100 հազար չէ, շատ ավելի քիչ է: Վարչապետը, ցանկացել է բացատրել, որ Թուրքիայում նման ձևով աշխատող մարդկանց նկատմամբ չկա ատելություն, և բերել է այդ օրինակը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
ArmAr.am












