Լուծվել է ևս մեկ «հազարամյակի խնդիր»
Մարտ 19, 2010թ. 11:20
Ռուս մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը դարձել է ԱՄՆ Քլեի ինստիտուտի սահմանած` Հազարամյակի մրցանակի դափնեկիր Պուանկարեի հիպոթեզն ապացուցելու համար: Մաթեմատիկայի ոլորտում ընտրված են առավել դժվար 7 «հազարամյակի խնդիրներ», որոնց թվում էր և Պուանկարեի հիպոթեզը: Յուրաքանչյուր խնդրի լուծման համար սահմանված է 1 միլիոն դոլար մրցանակ: Հայտնի չէ, սակայն, թե Պերելմանը, որը հայտնի է իր ինքնօրինակ վարքով, կհամաձանի՞ արդյոք վերցնել մրցանակը:
ArmAr.am












