Նախագծի նպատակը հայապահպանությունն է
ՀՌԱԿ-ի հաղորդագրությունը
Սիրելի Հայրենակիցներ
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ 2010 թվականի փետրվարի 22-ին, ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակից առաջին անգամ գործակցվեց Լոս-Անջելես – Երեւան հեռուստակամուրջ-հաղորդաշարը:
Նախագիծը իրականություն դարձավ «Լույսաշխարհ» /www.louysworld.com/ հեռուստածրագրի երկարամյա ու վաստակաշատ ղեկավար Ստեփան Կիրեմիդջյանի եւ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի նպատակասլաց ջանքերի շնորհիվ: Հեռուստակամուրջի գործակցման համար կարճ ժամանակահատվածում ձեռք բերվեց անհրաժեշտ տեխնիկա եւ ծրագրեր, որն էլ հնարավորություն ստեղծեց իրականացնելու շուրջօրյա աննախադեպ Սփյուռք-Հայրենիք հեռուստակապը:
«Լույսաշխարհ»-ի AABC 284 հեռուստալիքի ունկնդիրներն են Լոս-Անջելոսի ողջ տարածաշրջանի 100.000-ից առավել գրանցված հայրենակիցներ, իսկ ինտերնետի միջոցով` տասնյակ երկներ:
Նախագծի նպատակն է` սերտացնել կապերը աշխարհասփյուռ հայ մտավորականության, քաղաքական, հասարակական, մշակութային ոլորտների ներկայացուցիչների միջև, որոնք միտված կլինեն հայապահպանության ու հայրենասիրության, ազգային մտածողության, հոգեւոր եւ մտավոր արժեքների պահպանմանն ու զարգացմանը:
Որպես հրատապ հարց առաջին հեռուստակամուրջի թեմա էր ընտրվել Ջավախաքի հայության ներկայիս հիմնախնդիրները: Այդ առիթով ՀՌԱԿ գրասենյակ էր հրավիրվել Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, որն էլ ամերիկաբնակ հայ հեռուստադիտողին ներկայացրեց հայ-վրացական պետական ներկայիս անորոշ հարաբերությունները եւ դրանց հետեւանքները:
Հեռուստակամուրջի առչությամնբ առաջարկությունների առկայության դեպքում կարող եք զանգահարել 00374-10-572397 հեռախոսահամարով կամ գրել հետեւյալ հասցեով. harakelyan@gmail.com
ՀՌԱԿ լրատվական ծառայություն
Երեւան, 23 փետրվար, 2010 թ.












