Ինտերնետային հսկա Google-ը կարող է հեռանալ Չինաստանից
Մարտ 19, 2010թ. 14:46
Ապրիլի 10-ին ինտերնետային հսկա Google-ը կարող է հեռանալ Չինաստանից: Ինտերֆաքսի փոխանցմամբ, Google-ը ձեռնոց է նետել Չինաստանի իշխանություններին` հայտնելով, որ ինտերնետի որոնումների արդյունքների չինական հատվածում մտադիր է լրիվ մուտք ապահովել` ներառյալ չինական ղեկավարության համար այնպիսի անցանկալի թեմաներ, ինչպիսիք են Տիբեթը և Պեկինի Տյանանմեն հրապարակի 1989թ. դեպքերը:
ArmAr.am












