Գալուստ Սահակյան.«Սոցիալական անապահով խավի համար հասցեագրված փոխհատուցումներ կլինեն»
Մարտ 19, 2010թ. 13:50
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանում անընդհատ խորացող սոցիալական խնդիրներ կան, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ խնդիրներին լուծում տրվի։ Հետո պարոն Սահակյանը խոսեց ազգային վեհ գաղափարներից, բայց նաև ընդգծեց, որ «սոված փորով մարդկանց չես կարող միայն գաղափարներով սնել»։ Ուստի, ամեն ինչ արվելու է, որպեսզի սոցիալական իրավիճակը բարելավվի… Իսկ որպեսզի իրավիճակը բարելավվի, ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատում է։ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ սոցիալական անապահով խավի համար հասցեագրված փոխհատուցումներ կլինեն։ Նա նաև ընդգծեց, որ «զսպումներ կլինեն նաև գնաճի նկատմամբ»։
ArmAr.am












