Գլխավոր » Լրահոս

Հայտնաբերվել և առգրավվել են կեղծ և կեղծված պիտանելիության ժամկետներով դեղեր

Մարտ 19, 2010թ. 15:27

lekarstvoԱԱԾ մարմինների կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  բացահայտվել և կասեցվել է դեղերի  պիտանելիության ժամկետների  փոփոխմամբ, ինչպես նաև  դեղերի  կեղծմամբ և  վաճառքով զբաղվող անձանց գործունեություն:

Պարզվել է, որ Երևանի  բնակիչ  Տիգրան  Ավետիսյանն իր ծանոթների  միջոցով  դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես  նաև ժամկետը սպառվող զգալի  քանակությամբ դեղեր և հատուկ  գործիքներով, համակարգչային  տեխնիկայի  կիրառմամբ, իրականացրել է դրանց  պիտանելիության ժամկետների  կեղծում: Առանձին դեպքերում Տ. Ավետիսյանը էժանագին դեղերի  վրա փակցրել է կեղծ  պիտակներ  և այլ դեղերի անվան տակ դրանք  մի քանի անգամ թանկ  գնով վաճառել:

Ընթացքում Տ. Ավետիսյանն  իր հանցավոր  գործունեության մեջ է  ներգրավել   Երևանի  բնակիչներ  Մկրտիչ  Մխիթարյանին և Մինաս Պետրոսյանին, որոնց  աջակցությամբ մի շարք դեղատներ է հանձնել խոշոր  չափերի հասնող ժամկետանց և կեղծ դեղեր:

Դեղատներում առկա կեղծ և կեղծված պիտանելիության ժամկետներով դեղերն առգրավվել են: Տ. Ավետիսյանի տանից հայտնաբերվել և առգրավվել է ժամկետանց դեղերի  մեծ տեսականի, տարբեր դեղերի  նոր պիտակներ և ժամկետների  կեղծման նպատակով օգտագործվող  պարագաներ:

Նշված հանցագործության կատարումը հնարավոր է դարձել  դեղատների կողմից Դեղերի մասին ՀՀ օրենքի և դեղերի  շրջանառությանն առնչվող գործող կարգերի  պահանջների  կոպիտ  խախտումներ թույլ տալու  արդյունքում: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն