Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Վ. Հովհաննիսյան. «Էրդողանն ուղղակի պահի տակ կորցրեց դիմակը»

Մարտ 19, 2010թ. 16:10

HovhanjnisyanՀՀ խորհրդարանում այսօր տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում Հ ՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանն  այն հայերին, ովքեր այս կամ այն տնտեսական պատճառներով հայտնվել են Թուրքիայում, խորհուրդ է տվել անհապաղ լքել այդ երկիրը. «Գիտենալով, թե ինչ հասարակության մասին է խոսքը, ես մեր հայրենակիցներին զգուշավորության կոչ կանեի և, եթե ունեն հնարավորություն, արագորեն Թուրքիայից դուրս, կամ դեպի Հայաստան արագորեն ճանապարհ բռնեն։ Որովհետև պարզ է, թե ում հետ գործ ունենք եւ պարզ է, որ նման բարձր ատյանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես ազդակ՝ հակահայկական գործողություններ սկսելու համար», -ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ այս հայտարարությունից հետո, որը շատ հստակ ցույց տվեց, թե որքան արժե այդ երկրի ժողովրդավարությունը, Թուրքիային ժողովրդավարական երկիր համարողների «աչքերը կբացվեն»:

«Էրդողանն ուղղակի պահի տակ դիմակը կորցրեց, և աշխարհը տեսավ, թե ինչ երկրի հետ գործ ունի»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն