ԼՂՀ-ում նպաստում են սպորտի զարգացմանը
Մարտի 13-ից 17-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին մեկնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Զորի Բալայանը և ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Այցի հիմնական նպատակը գրող- հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի ծննդյան 75-ամյակի նշումն էր, ինչն էլ հանդիսավորությամբ տեղի ունեցավ մարտի 16-ի երեկոյան` Ստեփանակերտի Երիտասարդության պալատում:
Նույն օրն առավոտյան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել էր Հայաստանից ժամանած հյուրերին: Հանդիպման ընթացքում հայկական սամբոյի պատասխանատուները ոչ միայն շնորհակալություն հայտնեցին նախագահին` Արցախում սպորտի, մասնավորաբար` սամբո մարզաձևի զարգացմանն օժանդակելու, մարզիկներին խրախուսելու համար, այլև ԼՂՀ նախագահին պարգևատրեցին սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի առիթով թողարկված հատուկ մեդալով ու դիպլոմով:
Նախորդ օրը Ստեփանակերտի «Դինամո» մարզապալատում տեղի ունեցած հանդիսության ընթացքում Զորի Բալայանն ու Լևոն Հայրապետյանը ԼՂՀ-ում սամբո և ձյուդո մարզաձևերի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու միջազգային մրցասպարեզներում բարձր արդյունքների հասնելուն օժանդակելու, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերում անձնական ներդրում ունենալու համար ներքոհիշյալ անձանց հանձնեցին մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին նվիրված հատուկ մեդալներ ու դիպլոմներ:
Գեորգի Շահրամանյան
Բորիս Գարայան
Հովհաննես Ջավադյան
Եղիշե Քոչարյան
Ռոմա Դանիելյան
Էրնեստ Միրզոյան
Աշոտ Դանիելյան
Արեն Շահրամանյան
Սամվել Շահրամանյան
Իվան Ազիզբեկյան
Ազատ Անդրիյան
Վագիֆ Մինասյան
Մարտին Միրզոյան
ArmAr.am












