Ձերբակալվել է Իրանի նախկին փոխնախագահը
Մարտ 19, 2010թ. 17:45
Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երեկ երեկոյան ձերբակալվել և Թեհրանի բանտ է ուղարկվել Իրանի նախկին փոխնախագահ Խոսեին Մարաշին: Նրան 1 տարվա ազատազրկում է սպասվում իսլամական վարչակազմի դեմ քարոզչություն ծավալելու համար, քանի որ այն քաղաքական գործիչը, ով ներկայացնում է իրանական ռեֆորմատորներին, 6 տարի իրավունք չունի զբաղվել քաղաքական գործունեությամբ:
ArmAr.am












