Ադրբեջանի բնակչության 15-16 տոկոսը սոված է
Ադրբեջանի կառավարությունը 2009թ. բյուջեի կատարողականի արդյունքները ներկայացրել է խորհրդարան: Վերջինս հաստատել է այն` նշելով, որ «երկրի ներկայիս դրությունը բավարար է, իսկ սոցիալ-տնտեսական իրավիճակը` լավ»:
Մինչդեռ «Ազադլիգը», պնդում է, որ իրականում Ադրբեջանում և ոչ մի ոլորտում դրական առաջընթաց չի նկատվում: Իբրև ասվածի վկայություն օրինակ է բերվում ադրբեջանցիների ներկայիս ցածր կենսամակարդակը:
Ադրբեջանի ազատական կուսակցության փոխնախագահ Էվեզ Թեմիրխանը հարց է ուղղել իր երկրի կառավարությանը. «Եթե Ադրբեջանում իրավիճակը լավ է, ապա ինչո՞ւ է ՄԱԿ-ը նախատեսում իրականացնել 700 հազար սովյալ ադրբեջանցիներին օգնություն ցուցաբերելու ծրագիր: Զարգացող երկրում 700 հազար սովյալ չի կարող լինել, ինչը Ադրբեջանի բնակչության 15-16 տոկոսն է: Եթե այդքան ադրբեջանցի սոված է, նշանակում է չակերտավոր զարգացումն ընդամենը թղթի վրա է»:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, Էվեզ Թեմիրխան, կառվարություն, սոված












