Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայի վարչապետի վրա ինչ-որ բան շպրտելը դարձել է ավանդույթ

Մարտ 20, 2010թ. 08:30

Erdoqan millet 07 (1)Հայտնի «կոշիկանետումից» հետո հիմա էլ Էրդողանի վրա, բառիս բուն իմաստով, ցեխ են շպրտել։ Սա արդեն տեղի է ունեցել ոչ թե հեռավոր Իսպանիայում, այլ հայրենի Թուրքիայում։

Հերոսների հուշահամալիր այցելությունից հետո վարչապետը գնացել է Չաննաքգալու, որտեղ պետք է խաղալիքներ բաժաներ երեխաներին։ Հենց խաղալիքներ բաժանելու պահին էլ 23-24 տարեկան մի աղջիկ մի բուռ ցեխ է շպրտել Էրդողանի վրա։

Սակայն այս անգամ ևս վարչապետի բախտը բերել է, կամ, ավելի ճիշտ, Թուրքիայի վարչապետը արդեն հմտացել է դեպի իրեն թռչող տարբեր առարկաներից գլուխը փախցնելու գործում, քանի որ ցեխը չի հասել նշանակետին, այլ միայն լղոզվել է վարչապետի թիկունքում գտնվող ավտոբուսի վրա։

Թուրքիայի վարչապետի թիկնապահները, բնականբար, վտանգը չեզոքացրել են՝ աղջկան հեռացրել են արարողավայրից։ Սակայն, ինչպես հաղորդում է Թուրքական մամուլը, 20 րոպե հետո «դիպուկահարին» ազատ են արձակել։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն