Բարաք Օբաման ուղերձ է հղել Իրանի ժողովրդին
Մարտ 20, 2010թ. 11:00
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինտերնետում տեղադրել է տեսաուղերձ Իրանի ժողովրդին: Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է սերտ մշակութային կապեր հաստատել իրանցիների հետ, այլև այդ երկրի ժողովրդի համար ապահովել ազատ մուտք ինտերնետ: РИА Новости գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանը խուսափում է դիվանագիտական երկխոսությունից և նախընտրում է մեկուսացումը:
ArmAr.am












