Հայաստան կժամանի Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունը
Մարտ 20, 2010թ. 12:58
Մարտի 22-25-ը պաշտոնական այցով Երևանում կգտնվի Բելառուսի ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորությամբ։
Այցի շրջանակներում կանցկացվի բելառուսահայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի չորրորդ նիստը։ Նիստում ծրագրվում է քննարկել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման ուղղությամբ խնդիրներ։
Բելառուսիայի պատգամավորները կայցելեն Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածնի թանգարան, Ս.Փարաջանովի և Երվանդ Քոչարի թանգարաններ։
ArmAr.am












