Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Եվրոպայի հայերը դատապարտում են Էրդողանի հայտարարությունը

Մարտ 20, 2010թ. 13:00

2Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Լոնդոնում արած հայտարարությունը, ըստ որի` անհրաժեշտության դեպքում Թուրքիայից դուրս կհանի Հաայաստանի 100 հազար քաղաքացիների, որոնք անօրինական ապրում եւ աշխատում են այնտեղ:

«Այս փաստը նույնպես գալիս է ապացուցելու, որ նաեւ ժամանակակից Թուրքիայում տիրում է այլատյացություն, մասնավորապես անհանդուրժող վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ: Զարմանալի է, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս մի պետության ղեկավար, որի քաղաքացիներից մի մեծ զանգված, որպես ապաստանյալներ եւ գաղթականներ, ապրում են եվրոպական երկրներում: Առավել զարմանալի է նաեւ այն առումով, որ նման դիրքորոշում եւ մոտեցում ունեցող մի երկիր ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ»,- նշել են հայտարարության հեղինակներն ու հայտարարել. «Կոչ ենք անում Եվրոպայի համապատասխան մարմիններին դատապարտել այս հայտարարությունը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Թուրքիայում տիրող մարդու իրավունքների եւ այլ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականության նկատմամբ: Կոչ ենք անում նաեւ Եվրոպայի բոլոր պետություններին ստանձնելու համամարդկային իրենց պարտականությունը եւ դատապարտելու Ցեղասպանության ոճիրն ու ճանաչելու Հայոց Ցեղասպանության իրողությունը»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն