Անցում` ամառային ժամանակի
Մարտ 22, 2010թ. 09:00
Մարտի 28-ին ժամը 2:00-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ առաջ տալ: Ժամային փոփոխություններն իրականացվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի:
Այսպիսով, Հայաստանը կանցնի ամառային ժամանակի:
Հիշեցնենք, որ նույն օրենքի համաձայն, յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակի օրը Հայաստանն անցնում է ձմեռային ժամանակի:
Բժիշկները խորհուրդ են տալիս, ժամային փոփոխության այդ շրջանում ուշադրություն դարձնել նաև երեխաներին, որոնց մոտ ադապտացիոն շրջանում կարող է առաջանել տրամադրության, ախորժակի վատացում:
ArmAr.am












