Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը ԼՂՀ անկախությունը ճանաչել է դեռևս 1994-ին»

Մարտ 22, 2010թ. 10:00

Երեկ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկնելով, թե իրենք որոշ վերապահումներով համաձայնություն են տվելShavarsh_Qocharyani նորացված մադրիդյան սկբունքներին, միաժամանակ ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական մասն ավարտվել է, և Ադրբեջանին հաջողվել է չզիջել իր դիրքերը և չի համաձայնվի Ղարաբաղի անկախության հետ:

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի վեջին հայտարարություններին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նախ ասել է.« Իլհամ Ալիևի հայտարարությունները վկայում են, որ Ադբեջանը պատաստ չէ հակամարտության կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսության:

Պարոն Քոչարյանը նաև հավելել է.«Պարոն Ալիևը չկայացած երկխոսության մասին հերթական մենախոսությամբ է հանդես եկել: Այդ մենախոսության համաձայն Ադրբեջանը սկզբունքորեն ավարտել է ինքն իր հետ վարած բանակցությունները և այն ինչի հասել է հիմնականում համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Ճիշտ է` որոշ բացառություններով. ամենայն հավանակությամբ ինքն իր հետ էլ չի կարողանում պայմանավորվել:

Ժառանգությամբ ստացված իշխանության անփոխարինելիության սահմանադրական ամրագրումից հետո, նախագահ Ալիևը իրեն իրավունք է վերապահել խոսել ժամանակի, միջազգային իրավունքի, միջնորդների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից»:

Արձագանքելով Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե իբր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանից դուրս բացարձակապես անընդունելի է, Շավարշ Քոչարյանն ասաց. «Բաքուն ձև է անում, թե չի հասկանում Լեռնային Ղարաբաղի անկախության այլընտրանքի բացակայությունը` ոչ հիմա, ոչ հարյուր տարի անց, կամ էլ երբևէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան կայացած պետություն է, որը կարողացել է դիմագրավել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը և ագրեսիային: Ադրբեջանը` ստիպված լինելով զինադադար ստորագրել ԼՂՀ հետ, նրա անկախությունը ճանաչել է դեռևս 1994 թ.»:

Ամփոփելով ասելիքը` Շավարշ Քոչարյանն ընդգծեց. «Նախագահ Ալիևի հայտարարությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ կառուցողական երկխոսությանը անպատրաստ լինելու վառ ապացույց են: Ադրբեջանում շարունակում են փչել պատրանքների փուչիկը, որն առաջացել է նավթային ասեղի վրա նստելուց ու հակամարտության էության և բանակցությունների ընթացքի վերաբերյալ անվերջ խեղաթյուրումներից: Չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, որոնք ուղղված են հերթական անգամ նույն փոցխին կանգնելուն: Ադրբեջանը հնարավորություն ունի դուրս բերել զորքերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից և սկսել ԼՂՀ հետ բանակցությունները մինչև պատրանքների, խեղաթյուրումների ու ինքնահավան կերպով սուր ճոճելու փուչիկը կպայթի»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն