Գլխավոր » Լրահոս

Հայ Արիական Միաբանությունը նշել է Վահագնի վերածնունդը

Մարտ 22, 2010թ. 12:00

1Նախօրին Գառնո Արիական-հեթանոսական տաճարում կայացել է Հայոց Ամանորի տոնակատարությունը և Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարությունը: Այս մասին հայտնում են Հայ Արիական Միաբանությանից:

Ծիսակատարությանը մասնակցել են Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները, հայորդի-արորդիներ, սփյուռքահայեր, Հայաստանի եզդի արևապաշտական համայնքի ներկայացուցիչներ` շեյխ Մաջիթի գլխավորությամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչներ, Իրանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ և այլք:

Տոնական ծեսն անցկացրել են Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը և ՀԱՄ21 առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Ըստ աղբյուրի, տոնական գինեձոնով և կրակի վառման ծիսակարգով փառաբանվել են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես` օրվա խորհրդի տերը` Վահագնը:

Ներկաները միմյանց շնորհավորել են Երկրային ու Երկնային Գարունների, նաև Հայոց Ամանորի առիթով:

Գառնիում տոնական մասին ավարտից հետո, Հայոց Ամանորի տոնակատարության և Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարության առիթով Հայ Արիական Միաբանության գրասենյակում կատարվել է «Հայ-Արի Ասպետ»-ի կոչումի շնորհման արարողություն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն