Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ցեղասպանության մասին խոսելու համար թուրք դերասանուհուն սպառնացել են սպանել

Մարտ 22, 2010թ. 12:15

Վերջերս «Haberturk» հեռուստաալիքով թողարկված «Պատմության կուլիսներում» հաղորդման ժամանակ թուրք դերասանուհի Փելին Բաթուն, խոսելով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածի մասին, ուղիղ եթերում հչեցրել է ցեղասպանություն բառը: Դա զայրացրել էր հաղորդման համահեղինակներ Մուրաթ Բարդաքչին և Էրհան Աֆյոնջուին:

Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի տեղեկացմամբ` նման կերպ արտահայտվելու պատճառով թուրք դերասանուհին վտանգավոր պատմությունների մեջ է ընկել: Բաթուն հայտնել է, որ ցեղասպանություն բառն օգտագործելու համար ինքը ստացել է մահվան բազմաթիվ սպառնալիքներ:

Նշենք, որ Փելին Բաթուն մայրական կողմից ունի ալբանական ծագում: Պաշտոնաթող դիվանագետ և Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Ինալ Բաթունի դուստրն է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն