Ռազմիկ Զոհրաբյանը քննադատել է Ռ.Քոչարյանի վարած քաղաքականություն` ԼՂՀ հարցում
«Մենք առաջարկում ենք շտկել սխալները: Այո, սխալ է տեղի ունեցել և ճիշտ կլինի քաջություն ունենալ այդ սխալը ուղղել, և մենք դա ուղղում ենք», -այսօր հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
Ի՞նչ սխալի մասին է ակնակրում պարոն Զոհրաբյանը. Ինչպես նկատում է պատգամավորը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց ղարաբաղյան բանակցություններից, և բանակցություններում այն սկսեց ներկայացնել Հայաստանը:
«Նախկինում ներկայացվում էր, որ Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղցի է, դրա համար էլ բանակցություններում պետք է ինքը ներկայացնի Ղարաբաղը: Բայց Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի ժողովուրդը չէր, ժողովուրդը պետք է ներկայացված լինի բանակցություններում», -հավելեց իշխանության ներկայացուցիչը:
«Եթե Ղարաբաղը չի մասնակցում իր ինքնորոշման խնդրին, ապա անհասականալի է` ինչպե՞ս պետք է այդ հարցը լուծվի; Եվ մենք ամեն գնով աշխատելու ենք Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղան: Կարծում եմ` դրանից հետո Ադրբեջանի հետ կարելի է լուծումներ գտնել», -հավելեց խորհրդարանականը:
Հետևապես, ըստ Զոհրաբյանի, Ղարաբաղի` բանակցություններից դուրս մնալը խնդրի լուծումը տանում է դեպի փակուղի:
Ռազմիկ Զոհրաբյանը նաև քննադատեց նախկին արտոգրծնախարար Վարդան Օսկանյանի վարած արտաքին քաղաքականությունը, որի ժամանակներում Ղարաբաղը հենց դուրս էր մղվել բանակցությունների գործընթացից: Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը նախարար էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հենց հիմա բարձրաձայնում նախկին արտգործնախարարի սխալների մասին և այդ մասին լռում էին, երբ նույն իշխանական թիմում էին, Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք ճիշտ է եղել ենք մի թիմում, սակայն այսօր որոշակի իրավիճակ է փոխվել` նորից մտնում են բանակցությունները փակուղի և հարցի լուծում չի լինում»:
ArmAr.am












