Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀԿ-ն Բագրատյանի ծրագիրը չի քննարկել

Մարտ 22, 2010թ. 15:36

zorabyan«Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքը նորմալ է գնահատում, չնայած որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից բաժին հասավ նաեւ նրան: Ընդհանուր վերցրած կառավարությունը եւ նախարարները լավ են աշխատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

Նա հույս է հայտնել, որ անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում փորձ է արվելու մեծացնել բյուջեն եւ հաղթահարել ստեղծված իրավիճակը։

Այն հարցին, թե քննարկե՞լ է  կառավարությունը` ընդդիմության մշակած «100 քայլ» տնտեսական ծրագիրը, Ռ. Զոհրաբյանն ասել է.« Հանրապետական կուսակցությունում Հրանտ Բագրատյանի ծրագիրը հատուկ չի քննարկվել: Առաջին տեսքից այն նորմալ է, սակայն մինչեւ ծրագիրը պրակտիկայում չկիրառվի, ոչինչ ասել հնարավոր չէ։ Չէի ասի, թե հենց հիմա կիրառելու դեպքում այն լավ կաշխատի։ Բայց եթե ընդդիմությունը մի օր իշխանության գա, իսկ դա ժողովրդավարական երկրներում չի բացառվում, թող իրականացնեն իրենց ծրագիրը»,-համոզմունք հայտնեց ՀՀԿ փոխնախագահը։

Ամփոփելով՝ Զոհրաբյանը շեշտեց, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է ոչ թե արտահերթ, այլ ավելի շուտ՝ երկու տարի անց կայանալիք հերթական ընտրություններին։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն