Սեյրան Օհանյանն այցելել է մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ
Մարտ 22, 2010թ. 15:43
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Ինստիտուտում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ռազմաարդյունաբերական համալիրի ներկա վիճակին ու հնարավորություններին, զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է ինստիտուտի թանգարանում, ծանոթացել է ցուցանմուշներին, գրառում է կատարել այցելուների մատյանում: Նախարարին են ներկայացվել են ինստիտուտում արտադրվող համակարգչային ու թվային նորագույն սարքավորումները, որոնք կիրառելի են նաև զինված ուժերում:
Այս մասին հայտնում են Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ArmAr.am












