Ի՞նչ կլինի, եթե Օբաման արտաբերի Ցեղասպանություն բառը
Բավական երկար ժամանակ է, որ թուրք հասարակության մեջ սկսել է շրջանառվել այն կարծիքը, որ եթե. «ԱՄՆ նախագահ Օբաման արտաբերի ցեղասպանություն բառը, թուրքերս կազատվենք այդ հոգսից»: Այս խնդրին անդրադառնում է նաև թուրքական մամուլն ու փորձում կանխատեսումներ անել, թե ինչ կլինի, եթե, այնուհանդերձ, դա տեղի ունենա:
«Sabah»-ը գրում է. « Ենթադրենք ապրիլի 24-ին Օբաման ասի ցեղասպանություն բառը, տեղի կունենա հետևյալ գործընթացը. Կալիֆորնիայում բնակվող հայը, կարող է փոխհատուցման պահանջով դատ բացել թուրքական պետության դեմ: Բայց դատարանն այդ հայցադիմումը կմերժի` պատճառաբանելով, որ դա հակասում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը: Սակայն, եթե Օբաման հնչեցնի ցեղասպանություն եզրաբառը, ապա դա իսկույն կդառնա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության բաղադրիչը և ճանապարհ կհարթի փոխհատուցման պահանջով դատական հայցեր ներկայացնելու համար»:
ArmAr.am












