Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արտակ Զաքարյան. «Ադրբեջանը շարունակում է սպառնալիքների լեզվով խոսելու իր քաղաքականությունը»

Մարտ 22, 2010թ. 17:13

DSC00939«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր այն կոչով, որով նա Ադրբեջանին առաջարկել էր ուժի չկիրառման մասին համաձայնություն կնքել, մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայկական կողմը միանշանակորեն հանդես է գալիս կառուցողական դիրքերից, որը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու և ամրապնդելու առումով նրա երկրորդ կարևորագույն նախաձեռնությունն է»,-  ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:

«Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունն այս հայտարարությունը որպես բացառիկ կարևոր հանգամանք է դիտում` հաշվի առնելով այն , որ ԼՂՀ-ի կարգավորման հիմքում ընկած է 3 կարևորագույն սկզբունք` Ազգերի ազատ ինքնորոշման, տարածքային ամբողջականության և սպառնալիքի, ուժի բացառման սկզբունքը»,- ասեց պատգամավորը:

«Եթե Ադրբեջանն ընդառաջ գնա նախագահի կոչին և ապացուցի իր հավատարմությունը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին, դա ինքնին հիմնահարցի կարգավորման համատեքստում կարևոր հանգամանք կդիտվի: Ադրբեջանի կողմից այս ամենի ապացույցը շատ կարևոր է նաև միջազգային հանրության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքների լեզվով խոսելու իր քաղաքականությունը»,- ընդգծեց Ա. Զաքարյանը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն