Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Թեղուտի պաշտպանները հացադուլ են հայտարարում

Մարտ 22, 2010թ. 17:34

Թեղուտի պաշտպանության խումբը մարտի 23-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ կառավարության դեմ «Էկոդար» հասարակական կազմակերպության հայցի վերաբերյալ ՀՀ Վարչական դատարանի առաջին նիստին համընթաց Վարչական դատարանի մոտ ակցիա եւ միաժամանակ նաեւ հացադուլ է անելու «Հանուն արդարության վերակնգնման»:

Հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որոնք վերաբերում են «ACP» ընկերության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման (մտնում է «Vallex»-ի ընկերությունների խմբի մեջ) ծրագրի հաստատմանը: «Մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այդ գործընթացի վրա եւ հույս ունենք, որ դատարանը կվերականգնի արդարությունը: Կառավարության որոշման ընդունմամբ խախտվել են օրենքներ, ուշադրության չի առնվել այն, որ ոչնչանում է Թեղուտի անտառի էկոհամակարգը, վերանում է ջուրը, տուժում է տեղի բնակչությունը: Մենք հույս ունենք, որ հասարակայնության ձայնը վերջապես կլսվի»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնել է երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը երկու անգամ մերժել է այս հայցի քննությունը եւ վարույթ է ընդունել միայն ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն